Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն տեղափոխվել է Հայաստան

Մեր տեղեկություններով՝ գրող, պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է։ Նրա աճյունը կամփոփվի իր հայրենի գյուղում՝ Կոթիում։ Մեր տեղեկություններով՝ հուղարկավորության կառավարական հանձնաժողովը արդեն նիստ է հրավիրել եւ հուղարկավորության գործողություններն ընթացքի մեջ են։

Մեզ հետ զրույցում Սիրադեղյանի որդին՝ Խաչատուրն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, չգիտի՝ երբ հոր աճյունը կտեղափոխեն Հայաստան։Վանո Սիրադեղյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Հիշեցնենք, որ երեկ կայացած առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել», ասաց.«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ»։

Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին։ Նա 75 տարեկան էր։ Նա մահացել է երկարատեւ հիվանդության արդյունքում։

Հիշեցնենք նաեւ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ու մի խումբ անձինք պահանջում էին Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

hraparak.am

(Visited 47 times, 1 visits today)