Վազգեն Մանուկյանի նման գոլորշի են դառնալու, հօդս ցնդեն: Կերած-խմած մարդիկ են, տունն ունեն, փողն ունեն: Իրենք ավելի լավ է հայտարարեն, թե… Լևnն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստան դաշինքի հայտարարած համազգային դիմադրության մեկնարկին, այն համեմատեց օգոստոս ամսին սարերից բերված ձյան հետ՝ ընդգծելով՝ «հալվելու է, մաշվի և գնա»: «Վազգեն Մանուկյանի նման գոլորշի են դառնալու, հօդս

ցնդեն: Նույն ճակատագրին են արժանանալու: Չնայած թող պայ քարեն, կերած-խմած մարդիկ են, մի քիչ կնիհարեն»,- նկատեց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ եթե նրանք իրենց քայլերով ցանկանում են ինչ-որ բան կանխել, ապա նրանք այդ հարցերով պետք է դիմեն Ռուսաստանին. «Իրենք Պուտինին ասելիք ունե՞ն: Մնացածը հակահայ գործեր են: Ովքեր ինչ քայլերի դիմում են Հայաստանի ներսում,

ՀՀ-ի շահերից չի բխում: Հանրահավաք անում են, որ ի՞նչ անեն. մի քանի օր առաջ է եղել ընտրությունը, ժողովուրդն էլ իր ձայնը տվել է»:
Դիտարկմանը, որ շահարկումներ կան, թե ՀՀ վարչապետը օրեր անց՝ նոյեմբերի իննին, իբր թե նոր պայմանագրեր է կնքելու, հարցին՝ ինքը, լինելով այն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից մեկը, որ պարբերաբար

հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ կասի այս խոսակցությունների վերաբերյալ, քաղաքագետը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի նոր պայմանագիր չի պատրաստվում ստորագրել. «Թող գնան Կրեմլի պատերի տակ հացադուլ հայտարարեն, մի քիչ էլ կնիհարեն»: Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ընդդիմության հանրահավաքները ժողովրդի կողմից աջակցություն չեն ստանալու, ինչպես որ աջակցություն չստացան մեկ տարի անց. «Նրանք մի նպատակ ունեն՝ այս

հանրահավաքները կազմակերպելով՝ ապակայունացնել ՀՀ ներքին վիճակը: Կերած-խմած մարդիկ են, տունն ունեն, փողն ունեն: Իրենք ավելի լավ է հայտարարեն, թե ՀՀ քաղաքացուց որքան են գո ղացել և ինչքանն են պատրաստվում վերադարձնել»,- ասաց նա: Հարցին՝ ընդդիմության ներսում պա ռակտում նկատո՞ւմ է, օրինակ՝ վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, թիմերի են բաժանվել, քաղաքագետը նշեց՝ նրանք ընդդիմություն չեն: «Ռևա նշիստներ են, իսկ ռևան

շիստները չեն կարող ընդդիմություն լինել: Նրանց նպատակն ամեն գնով իշխանությունը վերադարձնելն է: Իսկ այն ուժերը, որոնք համագործակցում են Քոչարյան-Սարգսյան ռեժիմի հետ, դրանք չեն կարող լինել ընդդիմություն, որովհետև չեն ընդունել ու չեն ընդունում հեղափոխության փաստը»,- նկատեց քաղաքագետը: Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը պետք է ավելի աշխուժանա և ռեֆորմներ իրականացնի երկրում. «Սրանց (ընդդիմության) հարցերը եթե լուծած լինեին, հիմա սրանք (ընդդիմությունը) ի՞նչ գործ ունեին այստեղ: Իշխանությունն ասել էր, որ օլիգարխիան պետք է վերանա: Պետք է իր խոստումը պահի: Եթե մեկը գո ղացել է, պետք է դրա պատասխանը տա»,- եզրափակեց քաղաքագետը

(Visited 55 times, 1 visits today)