ՍՏՈւՄ ԵՍ, քաղաքացի Փաշինյան,քեզ պետք չեն պետական ինստիտուտները, քեզ պետք է քաոսը.նախկին խորհրդական

«Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ
Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առայժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ առ կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով… Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:

Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ | Լրագիր

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,
ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով…. տորպեդահարվեցին հօգուտ «լոքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:

Yerevan.Today | Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ. tert.am

ՍՏՈւՄ ԵՍ, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին:
Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:
Քեզ պետք է քաոսը:

Հակոբ Ճաղարյան. Ավինյանի գործունեությունն ավիացիայի ոլորտում դիտարկում եմ որպես կանխամտածված դիվերսիա պետության դեմ - Պանորամա ...

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չե՛ս եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:
Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»:

(Visited 47 times, 1 visits today)