France Football-ի անդրադարձը Արարատ73-ից մինչև Հենրիխ Մխիթարյան

Картинки по запросу france football henrikh mkhitaryan

Լույս է տեսել France Football հեղինակավոր պարբերականի հերթական համարը

Ամսագրում տեղ է գտել հոդված, որը պատմում է հայկական ֆուտբոլի զարգացման մասին ու թե ինչպես է դրան նպաստել Հենրիխ Մխիթարյանը.

«Մինչև վերջերս Հայաստանի հավաքականը 119-րդն էր ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, իսկ ակումբները նույնիսկ ՈւԵՖԱ-ի թոփ 250-ում չկային: Հենրիխ Մխիթարյանը երկրում ֆուտբոլի զարգացման գլխավոր դեմքերից է, տեղական ֆուտբոլի գխավոր դրոշակակիրը»:

Հոդվածի հեղինակը հայկական ֆուտբոլի զարգացման մասին պատմությունը սկսում է խորհրդային տարիներից՝ հիշատակելով նաև «Արարատ 73»-ին՝ որպես հայկական գլխավոր ակումբ ԽՍՀՄ-ում: Անդրադարձ է կատարվում նաև հայկական ակումբների՝ «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» վերջին հաջողություններին եվրագավաթներում: Խոսվում է նաև հայկական ֆուտբոլում այս պահին տիրող իրավիճակի ու ֆուտբոլի նկատմամբ երկրպագուների հետաքրքրության մասին:

Картинки по запросу france football ararat73

 

(Visited 12 times, 1 visits today)