38 տարի անց պատմական ֆուտբոլային հանդիպում Իրանում

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Իրանը մրցեց Կամբոջայի հավաքականի հետ:

Հանդիպումն ավարտվեց Իրանի ազգային ընտրանու հաղթանակով՝ 14:0:

Կարիմ Անսարիֆարդը պոկեր ձևակերպեց, հեթ-տրիկ գրանցեց Սերդար Ազմունը, դուբլով աչքի ընկան Մեհդի Տարեմին և Մոհամադ Մոհեբին: Մեկակական գոլ խփեցին Ահմադ Նուրոլահլին, Մեհրդադ Մոհամադին և Մոհամմադհոսեին Կանանին:

C խմբում Իրանը 6 միավորով 1-ին տեղում է:

Խաղը պատմական էր նրանով, որ կայանում էր Թեհրանում, որտեղ 1981 թվականից հետո առաջին անգամ մարզադաշտ այցելելու հնարավորություն ունեցան կանայք: Ավելի քան 80 հազար երկրպագու տեղավորով մարզադաշտում 4 հազար տոմս հատկացված էր կանանց:

1981 թվականից Իրանում արգելվեր էր կանանց մուտքը ֆուտբոլային խաղերին: ՖԻՖԱ-ի ճնշման արդյունքում այդ արգելքը հանվեց ու ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերին կանայք հնարավորություն ստացան ներկա գտնվելու հանդիպումներին:

(Visited 7 times, 1 visits today)