10 հետաքրքիր փաստ Մարտին Բրեյթվեյթի մասին

«Բարսելոնայի» նորեկ Մարտին Քրիստենսեն Բրեյթվեյթն այնքան էլ ճանաչված մարդ չէ Իսպանիայում։ Նա միայն մի քանի ամիս է անցկացրել «Լեգանեսի» կազմում մինչև «Բարսելոնա» անակնկալ տեղափոխությունը։ Ստորև ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստ ֆուտբոլիստի մասին։

1․ Դարպասին հարվածելու օր «Ռաս Ռոզասում»

Իսպանիա ժամանելուն պես Բրեյթվեյթը մարզադաշտ է վարձել՝ իր հարվածների վրա աշխատելու համար։ Նա նաև պրոֆեսիոնալ դարպասապահ է հրավիրել այդ գործընթացին մասնակցելու։ Նրան է միացել նաև իր ընկերներից մեկը, որն Անգլիայի մարզչական կազմում է։

2․ Որտեղի՞ց է նա

Բրեյթվեյթը ծնվել է Էսբյերգում(Դանիա)։ Հայրը Գայանայից է, մայրը՝ Դանիայից։ Նրանք հանդիպել են Մեծ Բրիտանիայում։ Մանկությունը Բրեյթվեյթն անցկացրել է Էսբյերգում, իսկ 21 տարեկանում տեղափոխվել է Թուլուզ։

3․ Կինը լրագրողուհի է

Թուլուզում Բրեյթվեյթը հանդիպել է Ան-Լոր Լուիզին, որը ֆրանսիացի լրագրողուհի ու բիզնեսվումն է։ Նրանք ամուսնացել են անցած ամռանն Իբիցայում։ Միմյանց հետ շփվում են ֆրանսերեն։ Այժմ Բրեյթվեյթը սովորում է իսպաներեն։

4․ Նա 3 երեխա ունի

Բրեյթվեյթն ու Լուիզն ունեն երեք համատեղ տղա։ Նրանցից երկուսն այժմ խաղում են «Ռայո Մահադահոնդայի» ակադեմիայում, իսկ մյուսն այնքան էլ հետաքրքրված չէ ֆուտբոլով։

5․ Վերջերս նա տուն է գնել Մադրիդում

Բրեյթվեյթը վերջերս տուն է գնել Մադրիդում։ Հիմա նա պետք է մտածի, թե ինչպես օգտագործել այդ տունը․ չէ՞ որ այժմ ֆուտբոլիստը բնակվում է Բարսելոնայի հյուրանոցներից մեկում։

6․ Նա սիրում է առաջինը ժամանել մարզումներին ու վերջինը հեռանալ

Բրեյթվեյթը միշտ առաջինն է ժամանում մարզմանն ու վերջինը հեռանում։ Դա եղել է նաև «Լեգանեսում» անցկացրած ժամանակահատվածում։ Նա շատ լավ է պատրաստված ֆիզիկապես, տանը մարզասրահ ունի։

7․ Անձնական մերսող ունի

Նա միշտ Բրեյթվեյթի հետ չէ, սակայն հատուկ հրավերով ժամանում է Մյունխենից։ Բրեյթվեյթը թոփ պրոֆեսիոնալ է և հատուկ ուշադրություն է դարձնում նաև սննդակարգին։

8․ Ընտանիքի մարդ է

Բրեյթվեյթին հաճախ չէ, որ կարելի է հանդիպել ռեստորաններում կամ երեկույթներին։ Նա հիմնականում գտնվում է տանն ու իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի կողքին։ Նա ընկերասեր անձնավորություն է ու լավ հարաբերություններ ունի հանդերձարանում բոլորի հետ։ Տանն անցկացրած ժամանակահատվածում շատ է ֆուտբոլ դիտում։

9․ Nike-ի հետ պայմանագիրը

Բրեյթվեյթն անձնական պայմանագիր ունի Nike-ի հետ, որը ֆուտբոլիստին ապահովում է խաղակոշիկներով և այլ մարզական պարագաներով։

10․ «Մեծ» ավտոմեքենաներ է սիրում

Բրեյթվեյթը, ի տարբերություն իր թիմակիցների, որոնք հիմնականում երթևեկում են սպորտային և դասական մեքենաներով, շատ է սիրում չափերով մեծ ավտոմեքենա վարել։

(Visited 24 times, 1 visits today)