Մեսսին ու Ռոնալդուն՝ Կոբի Բրայանտին. Ննջիր խաղաղությամբ, լեգենդ

Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» ու արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառումներ են կատարել NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ: 41-ամյա բասկետբոլիստը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով:«Շատ տխուր եմ՝ լսելով Կոբեի ու նրա դստեր՝ Ջիաննայի մահվան լուրը: Կոբեն իսկական լեգենդ էր ու ոգեշնչում շատերի համար: Իմ ցավակցություններն եմ ուղարկում նրա ընտնաիքին ու ընկերներին, և այն ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են կորցրել ավիավթարում: Ննջիր խաղաղությամբ, լեգենդ», — «Թվիթերի» իր էջում գրել է Ռոնալդուն:Image result for կոբի բրայանտ"«Ես խոսքեր չունեմ,Իմ ամբողջ սերը՝ Կոբեի ընտանիքին ու նրա ընկերներին: Հաճելի էր քեզ հանդիպելն ու միասին լավ ժամանակ անցկացնել: Դու հանճար էիր, ինչպես շատ քիչ թվով մի քանի մարդիկ», — «Ինստագրամի» իր էջում գրել է Մեսսին:

(Visited 14 times, 1 visits today)