«Մանչեսթեր Սիթին» հեռացվել է չեմպիոնների լիգայից,այս մարդու պատճառով

ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, տեղեկացնում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթին» ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար առաջիկա 2 մրցաշրջաններում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային: Մանչեսթերյան ակումբը նաև 30 միլիոն եվրո տուգանք կվճարի ՈւԵՖԱ-ին:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:Ավելի վաղ Եվրոպայի առաջատար առաջնությունները ներկայացնող մի շարք ակումբների ղեկավարներ կոչ էին արել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ստուգել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացրած ֆինանսական փաստաթղթերը:

(Visited 24 times, 1 visits today)