Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է ստացել. ցանկանում է մասնակցել Տոկիո 2020-ին

Ծագումով հայ ամերիկացի թեթեւ աթլետ Ալիսոն Հելվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս մասին նա նշել է ինստագրամյան իր էջում եւ լուսանկարներ հրապարակել նոր անձնագրով: Դրանցից մեկում մարզիկը ՀՀ ոստիկանության շենքի, մյուսում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դարպասների մոտ է: Հելվերսոնն ընդգծել է, որ սա իր կյանքի ամենահպարտ պահերից մեկն է ու պատմել՝ ինչպես էիր պապիկը փրկվել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից:

«Ես պաշտոնապես ՀՀ քաղաքացի եմ: Ես հպարտ եմ այս ձեռքբերման համար: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները բախվել են մոլորակի վրա երբեւիցե եղած ամենաբարդ ժամանակներին… նրանցից շատերը կորցրել են իրենց կյանքն այնպիսի եղանակով, որ դժվար է բառերով նկարագրել, բայց իմ պապիկը կարողացել է մազապուրծ լինել Հայոց ցեղասպանությունից՝ երիտասարդ աղջկա շորեր հագնելով ու Էլիս կղզի գնացող նավը նստելով: Առանց իմ նախնիների զոհողությունների ու խիզախության՝ ես այսօր այստեղ չէի լինի: Ես սիրահարվել եմ այս հիանալի, գեղեցիկ, հյուրընկալ ու ուժեղ երկրին, եւ ոգեւորված սպասում եմ, թե ինչ է ապագան պատրաստել իմ ու Հայաստանի համար»,- գրել է նաՀրապարակման մեկնաբանություններում Հելվերսոնն ընդգծել է, որ ցանկանում է Հայաստանը ներկայացնել ամառային 32-րդ օլիմպիական խաղերում: Նշել է, որ ամեն ինչ կանի՝ Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճելու համար:

(Visited 20 times, 1 visits today)