«Եթե աշխարհում կա անասնական անարդարություն, ահա այն» . մարզական մեկնաբան Վասիլի ՈՒտկինը ադրբեջանի մասին


Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի ՈՒտկինը մեկնաբանել է Նոբել Առումստամյանի հետ կապված իրավիճակը, որին ադրբեջանական կողմը չի հավատարմագրել լուսաբանելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը.

«Եթե աշխարհում կա անասնական անարդարություն, ահա այն։ Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատի Եվրոյում։ Նա չի հավատարմագրվել։ Որովհետև հավատարմագրում պետք է տան բոլոր երկրների կազմկոմիտեները։ Բաքուն шրգելшփшկել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։

Ի՞նչ է սա, եթե ոչ մարդուն սեփական մասնագիտության աշխատելուց զրկում ազգային սկզբունքով։ Հասկանալի է, որ Նոբելը չէր էլ գնա Ադրբեջան աշխատելու։ Հիմա նա չի գնա նաև Լոնդոն ու Ամստերդամ։ Որովհետև աշխարհում այսպիսի անասուններ կան», գրել է Վասիլի ՈՒտկինը իր տելեգրամում

Նշենք , որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է մարզական մեկնաբան Նոբել Առումստամյանի հետ կապված իրավիճակը, որին ադրբեջանական կողմը չի հավատարմագրել լուսաբանելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը։

Զախարովայի խոսքով, ՈՒԵՖԱ-ն ամեն ինչ անում է, որ Եվրոպայի առաջնությունն անցնի պատշաճ մակարդակով։ Զախարովան նշել է, որ ՈՒԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը թույլ կտա լրագրող Նոբել Առուստամյանին կատարել իր մասնագիտական գործունեությունը։

(Visited 5 times, 1 visits today)