Անդրե Աղասիին մեղադրանք է առաջադրվել

Картинки по запросу "Andre agassi"Հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի նախկին թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:

Իսպանական Marca մարզական հեղինակավոր պարբերականի հաղորդած տեղեկությունը` փոխանցում է Аrmtimes.com-ը: ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակի նախկին առաջին համարի վերաբերյալ նման հայտարարությամբ է հանդես եկել չիլիացի նախկին թենիսիստ Մարսելո Ռիոսը, որը նույնպես կարիերայի ընթացքում գլխավորել է ATP աղյուսակը: Նրա խոսքով՝ ATP-ն իմացել ու կոծկել է դոպինգ օգտագործելու դեպքեր:

«ATP-ն գոյություն ունեցող ամենամեծ աղբն է: Նրան ( Աղասիին) «բռնել» են 4 անգամ եւ կոծկել են, քանի որ դա Աղասին էր»,- ասել է Ռիոսը

Картинки по запросу "marselo rios"Աղասիի պրոֆեսիոնալ կարիերան տեւել է 1980-ականների վերջից մինչեւ 2006թ.: Նա 4 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 1-ական անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, ԱՄՆ բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնում:

(Visited 23 times, 1 visits today)