Կիևում՝ Կռիլլովսկայա փողոցում, խաղաղ բնակիչներով մեքենան շփոթել են դիվերսանտների մեքենայի հետ։ Բոլորին գնդակահարել են (18+)
Տեսանյութը ՝ Armlife.am
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը հրաժարվել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ , այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամայել է դադարեցնել ռուսական ռшզմшկшն գործողությունները Ուկրաինայում մինչև բանակցությունները , սակայն Կիևը այսօր հրաժարվեց դա անել , և հիմնական ուժերը շարունակել են առաջխաղացումը, ասել է ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նշենք , որ առավոտյան լուրեր էին տարածվել այն մասին , որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը, այս մասին հայտնել էր Ուկրաինայո ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ես պետք է հերքեմ այն հայտարարությունները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից, Ուկրաինան պատրաստ է եղել և մնում է խոսել հրшդшդшրի և խաղաղության մասին»։
Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Մոսկվայի հետ խոսել խաղաղության և հրшդшդшրի մասին։