Ոճաբան, դիզայներ, նախկինում հաղորդավարուհի Մադոննան այս ընթացքում իր հանգիստն է վայելում սիրելիի հետ Կիպրոսում:
Մադոննան վերջերս է սկսել հանրայնացնել իր սիրային հարաբերությունները և հրապարակել առաջին լուսանկարը նրա հետ:
Լուսանկարից պարզ է դառնում, որ Մադոննայի սիրելին հայ չէ, իսկ Ինստագրամի հարց ու պատասխանի ժամանակ Մադոննան մի քանի մանրամասներ է պատմել նրա մասին:
Մադոննան խոստովանել է, որ ինքը եւ սիրելին արդեն մի տարի է, ինչ միասին են, իսկ վերջինս Իտալիայից է:
Նշենք, որ հանրությանը Մադոննան հայտնի է դարձել նաև Սոս Ջանիբեկյանի կինը լինելով: Նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո նրանք ամուսնալուծվել են:
Զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել, նրանք միասին մեծացնում են դստերը՝ Անաիսին, երեխան մայրիկի հետ է մնում, սակայն հաճախ այցելում է նաև հայրիկին: