«Սկեսուրս Ուզում Էր՝ Թեկուզ Ձևական Իրենց Աղոթքներն Ասեի, Ես Դեմ Էի». Սիլվի Բարկովան՝ Սկեսուրի Հետ Բարդությունների, Նրա Մահվան, Ամուսնու Հետ Հարաբերությունների և Ամեն Օր Միմյանց Սեր Խոստովանելու Մասին

Սիլվի Բարկովա.«Մեր հարաբերություններին մայրս սկզբում լուրջ չէր վերաբերվում»  - bravo.amԴերասանուհի Սիլվա Բարկովան մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած է ազգությամբ հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում: Սիլվին խոսել է ընտանեկան կյանքի, սկեսուրի մահվան, խնդիրների լուծման իրենց բանաձևի և միմյանց ամեն օր սեր խոստովանելու մասին: Սիլվիի խոսքով՝ ամուսնության սկզբում բարդություններ են եղել, որոնք հաղթահարելի էին:

«Այդ բարդությունները կարող են լինել ցանկացած զույգի մոտ: Սկզբում փորձում ես հասկանալ դիմացինիդ բնավորությունը, ինչ-որ տեղում զիջում ես նրան, հետո նա է քեզ զիջում: Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է: Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր դեպքում փոքր խնդիրներ են եղել սկեսուրի հետ կապված:

«Սկեսուրս ուզում էր, որ, թեկուզ ձևական, բայց իրենց աղոթքներն ասեի: Ես բացատրում էի, որ եթե աղոթքը պետք է ձևական լինի, ավելի լավ է՝ չլինի: Ամուսինս ևս չի հետևում իրենց կրոնական սովորույթներին, սկեսուրս ասում էր՝ այդպես իրենց մշակույթը կկորչի: Ժամանակի հետ հաշտվեց այդ մտքի հետ: Ամուսինս այս առումով ավելի շատ հայ է, քան հնդիկ, կարող եմ նրա հետ Աստծո մասին խոսել, հավատում է, որ Աստված կա»,- պատմեց նա: Դերասանուհին նկատեց, որ ինչպես բոլոր զույգերի, այնպես էլ իրենց մոտ խնդիրներ լինում են

Ինձ հետ ապրելուց հետո բոլոր մտավախություններն անհայտացան. Դերասանուհի Սիլվի Բարկովան՝ հնդկական հարսանիքի ու նոր ընտանիքի մասին ...«Դրանք լուծում ենք միմյանց գրկելով, հասկանում ենք՝ իրարից հեռու չենք կարող: Գիտենք, որ ցանկացած խնդրի լուծում պետք է միասին տանք: Երկար նեղացած չենք մնում, որովհետև գիտակցում ենք՝ մի ամբողջ կյանք միասին ենք ապրելու: Կռվելու և հաշտվելու առաջին քայլերն անում է ամուսինս, ես էլ հեշտ հաշտվում եմ: Վեճերը կապված են եղել, հիմնականում, նրա խանդի հետ, հիմա ավելի քիչ են: Կարող էր խանդել և՛ աշխատանքիս, և՛ ինչ-որ տեղ գնանք, ինձ նայեն»,- նշեց Սիլվին:

Նա ընդգծեց, որ ինքն ու ամուսինը բնավորությամբ և՛ նման են, և՛ տարբեր:

«Տարբերությունները կապված են, օրինակ, այն բանի հետ, որ ամուսինս խանդոտ է, ես՝ ոչ, ինքն ընտանեկան է, ես՝ ոչ, որքան էլ զարմանալի հնչի: Սիրում եմ աշխատել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, երեկույթների գնալ: Որքան էլ ամուսինս ընկերների հետ ինչ-որ տեղ գնա, երկար չի մնում, շուտ է տուն գալիս, հաճախ է ինձ զանգում: Երբ ես եմ ընկերուհիներիս հետ գնում, կարող եմ մի քանի ժամ չզանգել իրեն: Ինձ փորձում էր դարձնել իր նման, բայց չստացվեց, որովհետև բնավորությամբ աշխույժ եմ: Հիմա այս ամենին հարմարվելու գործընթացի մեջ է»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ միմյանց ամեն օր սեր են խոստովանում, ասում են, որ կարևոր են իրար համար:

«Չգիտեմ, թե որքանով է դա ռոմանտիզմ, բայց ինձ համար որտեղ կա սեր, արդեն կա ռոմանտիզմ: Մեկի համար ռոմանտիզմի դրսևորում կարող են լինել լողավազանի շուրջ փռված վարդի թերթիկները, մյուսի համար խաղաղ հարաբերությունները: Իմ պատկերացմամբ՝ մենք ռոմանտիկ հարաբերություններ ունենք հենց խաղաղության իմաստով»,- ընդգծեց նա:

Հարցին, թե միմյանց հոգնեցնելու խնդիր չունե՞ն, Սիլվին պատասխանեց.

Սիլվի Բարկովա.«Մեր հարաբերություններին մայրս սկզբում լուրջ չէր վերաբերվում» - bravo.am«Միշտ չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ասում են՝ հոգնել են միմյանցից: Դա նույնն է, երբ ասես՝ հոգնել ես մայրիկից, երեխայից, քրոջից: Եթե նրանցից չես հոգնում, ամուսնուցդ ևս չես հոգնի, որովհետև նա դարձել է քո ընտանիքը: Երբ հոգնում ես, ուրեմն բնավորություններով միմյանց չեք համապատասխանում: Մենք միմյանցից չենք հոգնել ու, Աստված տա, հետագայում էլ չհոգնենք»:

Սիլվիի և ամուսնու ընտանիքում երկու ամիս առաջ կորուստ է եղել՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել է նրա սկեսուրը:

«Նրա մահը շատ ծանր տարանք, ծնող, կին կորցնելը շատ բարդ է, ամուսնուս ծնողներն ամուսնացած էին ավելի քան 40 տարի: Փորձում ենք կամաց-կամաց դուրս գալ այդ բարդ շրջանից,-ասաց նա և հավելեց, որ ամբողջ ընտանիքով վարակվել էին, հիվանդությունն ամենածանրը սկեսուրի մոտ է եղել,- Բոլորով տանն էինք բուժվում, բայց սկեսուրիս վիճակը վատացավ, հիվանդանոցներում տեղ չկար, դժվարությամբ կարողացանք մեկ տեղ գտնել նրա համար: Այդ շրջանում միասին էինք ապրում, առհասարակ, միշտ էլ միասին ենք ապրել, ուղղակի մի շրջան կար, երբ սկեսուրս ու սկեսրայրս գնացել էին այլ քաղաք, սկսվել էր կորոնավիրուսը և չէին կարողացել հետ գալ»:

(Visited 64 times, 1 visits today)