Սթիվ Ջոբսի այրին չի պատրաստվում իր զավակներին թողնել բազմամիլիարդ ժառանգությունը

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ ֆիլանտրոպ Լորեն Փաուել Ջոբսը չի պատրաստվում իր զավակներին թողնել այն բազմամիլիարդ ժառանգությունը, որը նրան մնացել Է ամուսնու մահից հետո:

Այդ մասին նա հայտարարել Է The New York Times թերթին տված հարցազրույցում,  ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոախանցում է  «Արմենպրես»-ը:

«Ես շահագրգռված չեմ հարստությունները բազմապատկել սերնդից սերունդ, եւ իմ երեխաներ դա գիտեն,-ընդգծել Է Փաուել Ջոբսը:

-Սթիվը դա չԷր ցանկանում: Եթե ես բավականին երկար ապրեմ, ամեն ինչ ինձանով կավարտվի»,-նշել Է նա:

Նրա խոսքով, այն իրադրությունը, երբ մարդկանց ոչ մեծ խումբ փողերի զգալի գումար Է վերահսկում, «ճիշտ չԷ եւ անարդար Է»: «Մենք դա 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին տեսել ենք Ռոքֆելլերների, Քառնեգիների, Մելոնների եւ Ֆորդերի ընտանիքների օրինակով: Նման կուտակումը վտանգավոր Է հասարակության համար: Այդպես չպետք Է լինի»,-նշել Է Ջոբսը:

2011 թվականի հոկտեմբերին 56 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացած Ջոբսի այրուն մնացել Է երեք երեխա: The New York Times-ը նրա կարողությունը գնահատում Է 27,5 մլրդ դոլար: 2004 թվականին Փաուել Ջոբսը հիմնել Է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը («Էմերսոն կոլեկտիվ»), որն զբաղվում Է այնպիսի նախագծերով, որոնք ուղղված են, այդ թվում, սոցիալական անհավասարության կրճատմանը:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,4 տրլն դոլար:

(Visited 46 times, 1 visits today)