Սերժ Սարգսյանը պետք է գար, որ գովազդեր «Ռոսիա» մոլը․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր այցելել է Ազգային ժողով։ Լրագրողների հետ զրույցում նա չի հստակեցրել խորհրդարան գալու առիթը։ Լրագրողներից մեկը նրան հիշեցրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին իր հնչեցրած քննադատություններից հետո շատերն են հիշեցնում, որ իրեն պատկանող «Ռոսիա» մոլի բացմանը հրավիրել էր Սերժ Սարգսյանին, ի պատասխան Խաչատուր Սուքիասյանն ասաց.

«Ես ուզում եմ հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաև ցանկացած քաղաքացի, ոչ թե անձին է ընդունում, այլ ինստիտուտը հարգում ու ընդունում: Խոսքը նախագահական ինստիտուտի մասին է»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ նախորդ իշխանություններին որպես տանիք չի դիտարկե՞լ, գործարարն ասաց․«Եթե տանիք պահեինք, այն ժամանակվանից նրանց հետ նորմալ հարաբերություններ կունենայինք, ինչը չի եղել: 90-ականների վերջից ես այդ մարդկանց հետ ոչ մի այլ հարաբերություն չեմ ունեցել։ Իհարկե, ինձ մսաղացի տակ չեն վերցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Նա նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանը պետք է գար, որ գովազդեր «Ռոսիա» մոլը, որովհետև ինքը շատ տուժված էր։ Ըստ նրա՝ եթե նախագահը չգար, ապա ԶԼՄ-ները չէին լուսաբանի մոլի բացումը։

(Visited 61 times, 1 visits today)