Մամուլը գրել էր, որ մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։
2018-ի ապրիլի 20-ին, իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների ճանապարհը, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից ու նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։
Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի։
Հ.Գ. Յա, իրո՞ք: Իսկ եթե էդ մեռնողների շարքում լինեին իր հարազատները
(Visited 161 times, 1 visits today)