Տեսանյութ. Սարսափելի վթա՞ր, թե՞ տեսահոլովակ. Հնդկաստանից ժամանած արտիստների ու երգիչների մասնակցությամբ

Երևանի Շահումյանի հրապարակում գլխիվայր շրջված ավտոմեքենայից բժիշկները դուրս են բերում տուժածին ու տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։

Վթարի վայրում աշխատանքային աշխույժ եռուզեռ է։

Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանի կենտրոնում` Ստեփան Շահումյանի անվան հրապարակում, ականատես է եղել սարսափելի ավտովթարի տեսարանի ու փորձել է օգնության հասնել տուժածներին, բայց պարզվել է, որ այդ ամենն իրական չէ, ու տարածքում նկարահանող խումբ է աշխատում. Հնդկաստանից ժամանած արտիստների ու երգիչների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանվում։

Ըստ սցենարի` վթարի հետևանքով շրջված ու այրվող ավտոմեքենայից բժիշկները դուրս են բերում տուժածին ու տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։

Այդ ընթացքում երևանցիները հետաքրքրությամբ հետևում էին հնդիկ կինոարտադրողների աշխատանքին։

Հիշեցնենք` անցյալ տարվա օգոստոսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր ֆիլմեր նկարել Հայաստանում։

(Visited 55 times, 1 visits today)