Ռուս զինվորականները պահանջել են իրենց հանձնել գ երի վերցված Ադրբեջանի երկու զինվորականներին,սակայն մերոնք մերժել են Դ.Իոաննիսյան

Որոշ մանրամասներ Իշխանասարի մոտ ադրբեջանցիների գերեվարությունից:

Ռուսաստանյան զինվորականները պահանջել են իրենց հանձնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գերի վերցված Ադրբեջանի երկու զինվորականներին, ինչը, ի պատիվ տեղում ծառայություն իրականացնող սպաների` չի արվել։

Возможно, это изображение (2 человека, на открытом воздухе и текст)

Ընդորում, թե՜ գերի վերցնելը և թե՜ ռուսներին չհանձնելը արել են մի ստորաբաժանման ծառայողներ, որոնք (ստորաբաժանման կազմով) հանրությանը, որպես քաղաքացի, աչքի են ընկել բոլորովին այլ իրադարձությունների ժամանակ։

Yerevan.Today | Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց․ Դանիել Իոաննիսյան

Ավելին, այդ ստորաբաժանման ծառայողները ունեցել են սովորականից տարբերվող վերապատրաստում, որը, ինչպես տեսնում ենք, դրական է անդրադարձել իրենց պրոֆեսիոնալիզմի վրա։
Առակս կցուցանե, որ այն զինվորականը, որը նաև լավ քաղաքացի է ու լավ կրթված է` նաև լավ զինվորական է։

Հ.Գ. Իսկ թե ինչու են ռուսները (որոնք մի ամիս առաջ չեն միջամտել Հայաստանի տարածքից մեր զինվորականների գերեվարմանը) փորձել խոչընդոտել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինվորականների գերեվարմանը` ենթադրեք ինքներդ։

(Visited 137 times, 1 visits today)