Ռոբերտ Քոչարյանը մամլո ասուլիսի ժամանակ տառացիորեն հայտարարեց, որ…

Նորայր Նորիկյանը գրել է

Դու՛ք՝ բոլո՛րդ, Ձեր անփառունակ կառավարմամբ մեր երկիրը տարաք ՛՛պայմանավորված՛՛ պարտության, բոլո՛րդ…

Տառացիորեն երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ընդգծեց, որ առաջին հերթին պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քաղաքական իմաստությանը:

Պուտինը տառացիորեն շեշտեց, որ «Ամեն դեպքում, չնայած տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական բնույթին, Փաշինյանին և Ալիևին հաջողվեց վեր կանգնել այսրոպեական կոնյուկտուրային քաղաքականությունից և կայացնել շատ պատասխանատու որոշում: Ես գիտեմ, որ երկու երկրում էլ դժգոհություններ կան, նույնիսկ արտահայտություններ են արվում իրենց ղեկավարների հասցեին: Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից գոհ չեն կամ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Բայց միշտ առաջ է գալիս պատասխան՝ փորձեք ավելի լավ անել:

Պուտինի ասածներից կարելի է հանգել եզրակացության, որ նա քաջատեղյակ է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության և անձամբ նրա հասցեին արվող արտահայտությունների մասին, ավելի՛ն, կարծես թե վերը նշված հայտարարությամբ մի կողմից պաշտպանության տակ է առնում Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով նրա քաղաքական իմաստնության հանգամանքը, մյուս կողմից՝ կշտամբում է Հայաստանում Փաշինյանի հասցեին արտահայտվողներին՝ հորդորելով ավելի լավը լինել:

Ակնհայտ է, որ այս կշտամբանքն առաջին հերթին ուղղված է խոհրդարանական ընդդիմության առաջնորդներին և նրանց ղեկավարած քաղաքական ուժերին:

Այլ հարց է, թե Պուտինի մոտ ինչով է արտահայտվել Փաշինյանի քաղաքական իմաստնությունը, սակայն այս իրավիճակում ինձ առավել շատ հետաքրքրում է խորհրդարանական ընդդիմության և նրանց առաջնորդների դրսևորած վարքագիծը:

Ասենք ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը, որ պատեհ ու անպատեհ որևէ առիթ բաց չի թողնում՝ շեշտելու համար, որ ինքը Պուտինի ընկերն է, այսօր հրապարակավ չի արձագանքում իր կրեմլյան ընկերոջը և հարցնում նրան, թե այդ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այն մարդուն, որին իրենք Հայաստանում դավաճան են համարում, հող հանձնող են համարում, Պուտինը նրան քաղաքական իմաստուն է հռչակում:

Ռոբերտ Քոչարյանը ս.թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ տառացիորեն հայտարարեց, որ ՛՛…Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին՛՛:

Հիմա Ռոբերտ Քոչարյանը իր ընկեր Վլադիմիր Պուտինից ինչու՞ հրապարակավ չի հարցնում, թե պլանավորված պարտության մասին Նիկոլ փաշինյանը կարո՞ղ է Ձեր հետ է պայմանավորվել:

Ինչու՞ ձեր ծպտունը դուրս չի գալիս, երբ հարցը վերաբերում է մեր կենսական շահերին, որոնց հետ աղերսվում է նաև Ռուսաստանի ռազմավարական շահերը:
Դուք առհասարակ պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգավիճակ ունեք, թե՞ Ձեզ միայն Ձեր կապիտալն է հետաքրքրում մեր հայրենիքում:

Դուք՝ բոլորդ, Ձեր անփառունակ կառավարմամբ մեր երկիրը տարաք ՛՛պայմանավորված՛՛ պարտության, բոլորդ…

Հ.Գ. Մեր երկրին որակապես նոր քաղաքական համակարգ է անհրաժեշտ, ու մենք վաղ թե ուշ ստեղծելու ենք այն…

(Visited 104 times, 1 visits today)