Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով զորակոչի հրաման է արվել 2022թ.-ի ռեզերվում գտնվող ՌԴ քաղաքացիներին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։
«2022 թվականին ռեզերվում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ անել ռազմական պատրաստություն անցնել Ռուսաստանի Զինված ուժերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ծառայության գործակալություններում»,- ասվում է փաստաթղթում։
Կառավարությանը և մարզային գործադիր իշխանություններին հանձնարարվել է ապահովել ուսումնամարզական հավաքների կոչի և դրանց իրականացման հետ կապված աշխատանքների իրականացումը։ Զինված ուժերի պահեստազորից ռուսների հավաքը պլանային միջոցառում է, որն ուղղված է պահեստազորի մարտական հմտությունների կատարելագործմանը, այն անցկացվում է ամեն տարի։ Համապատասխան հրամանագիրը ստորագրում է պետության ղեկավարը։