Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Անդրեյ Պորտնովը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կհարցաքննվի սեպտեմբերի 6-ին, 10-ին և 18-ին:
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյ
ուրոն երրորդ անգամ կհարցաքննի երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն կարող է հարցաքննվել ստի դետեկտորի միջոցով:Չի նշվել, թե կոնկրետ որ գործի շրջանակում է կրկին հարցաքննվելու Պորոշենկոն, սակայն, ըստ փաստաբան Անդրեյ Պորտնովի, նախկին նախագահը կանչվելու է «փողերի լվացման գործով»:
(Visited 71 times, 1 visits today)