Պետք է ԶՈՒ ղեկավարnւթյnւնից հարցնել՝ բшնшկը մաքրվե՞լ է անգրագետ գեներшլներից․ եթե այո, ուրեմն… Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարկան կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի հետ;
միասնականության  <հարցը, խորհրդարանական ընդդիմության վարքագիծը: -Հակապետական ռևանշիզմ, ինչպես միշտ: Ուրիշ բան սպասելի չէր: Նրանք երբեք չեն ասելու ՌԴ-ի վարքագծի հետ կապված որևէ քննադատություն, որովհետև նրանց մեծ մասը Կրեմլի, Պուտինի դաշնակիցն է, կոշիկ լիզողը և միայն նրա շահն է ճանաչում ու սպասարկում, ոչ թե Հայաստանի: Մինչդեռ դա այս օրերին պետք է լիներ նրանց առաջնային պարտականությունը: Նրանց համար ի՞նչ կարևոր է Հայաստանի պետականությունը, որը ճակատագրական, ծանր ժամանակներ է ապրում, որ ինքնիշխանության, անկախության պահպանման խնդիրներ ունի: Այդպիսի ճակատագրական պահ եղել է 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ հայ բոլշևիկները, առանց կրակոցի, հանձնեցին Կարսը, որից հետո հասան իշխանության և անկախ պետականության աղետալի տապալման, իսկ 2020-ին նորօրյա բոլշևիկները Շուշին հանձնեցին հանուն Ռուսաստանի, հիմա էլ աթոռակռիվ են տալիս:

-Նախ՝պետք է արդեն դուրս գայինք ՀԱՊԿ-ից՝անկախ նրանից՝ ինչ ռիսկեր կարող էին առաջանալ, քանի որ դրանք չեն կարող համեմատվել բազմադարյա հայրենիքի պետականության, անկախության պահպանության վտանգների հետ: Չկա այլ բանաձև, քան այն, որ պետք է խնդիր դնել՝ ապահովելու պետության, բանակի կայացումը, ամրացումը: Միայն այս կառույցների կենսունակությունից է կախված մեր գոյապահպանումը, դիմադրելու կարողությունը: Եթե այս գործոնները լինեն, լինի արժանապատիվ դիմադրություն,կլինեն նաև աջակիցներ, կլինի հարգանք մեր հանդեպ, անգամ ՌԴ-ի կողմից, թեև այս խավարամիտ իշխանություն ունեցող կայսրությունը չի փոխելու իր քաղաքականությունը: Հետևաբար պետք է բանակի ղեկավարությունից հարցնենք՝ այս ընթացքում բանակը մաքրվե՞լ է անգրագետ գեներալներից, սպաներից, կոռուպցիայից, եթե այո´, ուրեմն պատրաստ ենք դիմագրավել շատ մարտահրավերների, այդ թվում ՌԴ-ից եկող: Իսկ հիմա տեսնում ենք՝ Ռուսաստանը ակնհայտորեն Ադրբեջանին դարձել է գործիք՝ ուղղված մեր նաև Իրանի դեմ: Չեմ կարծում, չի լինելու ոչ մի եռակողմ հակահայ համաձայնություն, պայմանագիր: Մեր գերխնդիրը սրանք են. բանակը վերակազմավորվո՞ւմ է, պետական ապարատը աշխատո՞ւմ է թե՞ չէ, բանակը պատրաստ է ծառայելու հայրենիքի պաշտպանությանը, հինգերորդ շարասյունը ակտի՞վ է թե՞ չէ: Այս հարցերի լուծմամբ պետք է զբաղվենք առաջնահերթ: ՌԴ-ն, կոնֆլիկտը կարգավորել ասելով, հասկանում է միայն կառավարում, միմիայն իր ստրատեգիաական շահերի սպասարկում՝առանց որևէ կարգավորման: Ի՞նչ էին անում: Կանչում էին Արշակ Կարապետյանին, ասում էին՝մենք քո փոխարեն կբանակցենք Ադրբեջանի հետ, և որպես արդյունք՝ օրեցոր նորանոր կորուստներ էինք ունենում: Շատ ողջունելի է, որ հեռացավ այդպիսի նախարարը և նրան փոխարինեց փոխվարչապետը: Հիմա նա պետք է սկսի առանց կաշկանդվածության՝ կարգի բերել բանակը, զտում անել, համակարգից հանել կոռումպացված, անպատրաստ բարձրաստիճան պաշտոնյաներին:Վերջ պետք է տանք այն մտայնությանը, որ մենք մեր տան մեջ նստած նայում ենք, որ մի օտար գա ու մեր տունը կառավարի: Մենք միջազգայնորեն, ողջ հայկական ներուժով հանդերձ, ունենք բոլոր ռեսուրսները ՝ անկախ պետականությունը պահպանելու: Հետևաբար մենք պետք է միայն մտածենք՝ այս պահին պետության, իշխանության շուրջ համախմբվելու մասին, այլ կերպ մտածողը հակապետական է,այդ թվում՝ հինգերորդ շարասյունն ու իրենց սպասարկող ԶԼՄ-ները, որոնց ապատեղեկատվությանը, մանիպուլացիաներին մեր հանրությունը, ժողովուրդը արդեն չի հավատում:

(Visited 41 times, 1 visits today)