Պարոն նախագահ, դուք ընդունում եք, որ Փաշինյան Նիկոլի՝ վարչապետ դառնալուց դեռ մեկ շաբաթ առաջ՝ ԱԱԾ սպաներն արդեն պահպանում էին նրա անվտանգությունը.Արթուր Համբարձումյանը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը ընդունել է և պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները.
Պարոն նախագահ, դուք պատրա՞ստ եք ընդունել, որ թույլ եք տվել, որ 2017 թվին թուրքական գործակալ՝ Արարատ Միրզոյանը դառնա ԱԺ պատգամավոր:

Դուք ընդունու՞մ եք, որ Աննա Հակոբյանի անձանական կյանքին առնչվող սեռական բնույթի կոմպրոմատ կա ձեզ մոտ և որ դա դուք օգտագործել եք վերջինիս ամուսնու դեմ:
Դուք ընդունու՞մ եք, որ Փաշինայն Նիկոլն եղել է ԱԱԾ գործակալ:
Դուք ընդունու՞մ եք, որ պատրաստ չեք եղել՝ արցախյան հարցի լուծման համար որևէ զիջում անելու: Իսկ տարածքային զիջումներն արդեն անխուսափելի էին և այն մարդը, ինչպես հետևում է ձեր՝ ԲԲՍ-ին տված հարցազրույցից, ով զիջումներ աներ պիտի դառնար դավաճան: Դուք իրոք պատրա՞ստ էիք դավաճի պիտակը կրելուն:

Нет описания фото.
Դուք պատրաստ եք ընդունել, որ 2015 թվին ասել եք, որ չեք առաջադրվելու երրորդ անգամ որպես երկրի ղեկավար, բայց առաջադրվել եք: Դուք պատրաստ եք ընդունել, որ ի սկզբանե դեմ եք եղել այս սահմանադրությանը, իսկ հետո փոխել եք ձեր կարծիքը ու անցկացնել եք տվել մի սահմանադրություն, որի ձեռը երկիրը կրակն է ընկել:
Պարոն նախագահ, դուք ընդունում եք, որ Փաշինյան Նիկոլի՝ վարչապետ դառնալուց դեռ մեկ շաբաթ առաջ՝ ԱԱԾ սպաներն արդեն պահպանում էին նրա անվտանգությունը:
Դուք պատրաստ եք ընդունել, որ ԱԱԾ գործունեությունը կարգավորող հիմանական փաստաթղթի նորմերի խախտմամաբ՝ 2016 թվին ԱԱԾ ղեկավար եք նշանակում մի երիտասարդի, ում օրոք տեղի է ունենում թավշյա խեղկատակությունը:
Եվ վերջապես. դուք ընդունու՞մ եք, որ ձեր արած ֆոկուսը դարձավ փորձանք ազգի գլխին

(Visited 96 times, 1 visits today)