Պարզվում է՝ վարկային արձակուրդ կոչվածն այդքան էլ դրական բան չէ

Նման ահազանգ եմ ստանում բիզնեսվարկեր ունեցող մարդկանցից։ Պարզվում է՝ վարկային արձակուրդ կոչվածն այդքան էլ դրական բան չէ, բանկերն ուղղակի երկու ամիս վճարում չեն ընդունի, իսկ երկու ամսից ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է ավելի շատ վճարել բանկին, որպեսզի փակվի երկու ամսվա չմուծածը:

Ի՞նչ է ստացվում․ մարդու բիզնեսը կանգնած է, երկու ամիս հետո նա կսկսի աշխատել, քիչ-քիչ հետ կգա իր նախկին եկամուտներին, բայց 6 ամսվա ընթացքում պարտավորված կլինի փակել երկու ամսվա չվճարվածը ներառյալ: Ստացվում է` բանկերը այսպես թե այնպես իրենց փողը ստանալու են այս տարվա ընթացքում, իսկ ոտքի կանգնող բիզնեսի ֆինանսական բեռն ավելանալու է: Պարզ օրինակ․ եթե անձը մեկ տարի ամսական պետք է վճարեր 100 հազար, ապա երկու ամսվա չվճարվածը պետք է վճարի նույն ժամանակահատվածում, այլ ոչ թե 1 տարի երկու ամսում:

Ինձ մոտ տպավորություն է, որ բանկերն էժանագին PR-ով են զբաղված, իսկ մարդկանց մեծ մասը սխալ է հասկացել հայտարարությունները: Ավելին` ստեղծված իրավիճակում շահեցին բանկերն ու խանութները, մնացած տնտեսավարողները միայն տուժեցին, քանզի չկա սպառում, կա անփոփոխ ֆինանսական պարտավորություն:

(Visited 48 times, 1 visits today)