Պատրաստում ենք ամենահամեղ խմորեղենը

Շատ համեղ «Միկադո» Торт "Микадо" - YouTubeԲաղադրիչներ՝

ձու – 2 հատ,
շաքարավազ – 200 գ,
կարագ – 450 գ,
թթվասեր – 200 գ,
խտացրած կաթ -400 գ,
կակաո – 3 ճ.գդ.,
ալյուր – մոտ 400 գ
Պատրաստման եղանակը

Վերցնել ձվերը և 250 գրամ կարագ: Ավելացնել շաքարավազը: Գդալով խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Ավելացնել թթվասերը:

Աստիճանաբար լցնել ալյուրը, կստացվի փափուկ խմոր: Խմորը պետք է չկպչի ձեռքերին և հեշտ բացվի: Բաժանել վեց մասի:

Բարակ բացել շերտերը և առանձին-առանձին թխել 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստում ենք կրեմը.

200 գրամ կարագը հարել: Ավելացնել եփած խտացրած կաթը: Հետո ավելացնել կակաոն: Քսել շերտերին: Վրան ցանել քերած շոկոլադ: Դնել սառնարանը: Շատ համեղ է:

Մատուցում ենք փոքր կտորներով կտրատված և հատուկ ( կեքսերի համար նախատեսված )թղթերի մեջ դրված

(Visited 62 times, 1 visits today)