«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նորեկ Մարկոս Պիզելլին դեռ ոչ մի խաղ չանցկացրած նոր թիմում, որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլիստի կարիերան:
Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսքուքյան էջը, Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով նա հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որից հետո պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն: Մարկոս Պիզելին հրաժարվել է վիրահատությունից և որոշել ավարտել իր կարիերան:
Հիշեցնենք, որ բրազիլական արմատներ ունեցող ֆուտբոլիստը երկար տարիներ հաջողությամբ պաշտպանել է Հայաստանի հավաքականի պատիվը՝ 68 խաղում դառնալով 11 գոլի հեղինակ:
Հայաստանում Մարկոսը խաղացել է նաև Երևանի «Արարատում» ու «Փյունիկում»
(Visited 34 times, 1 visits today)