Չորս զինծառայողներ մոլորվել են․․ Նրանցից մեկը մահացել է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են զինծառայողի մահվան մասին

Տեղեկություն կար, որ ադրբեջանցիների կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ավագ լեյտենանտ Բագիրով Ֆուադ Ալլահվերդի օղլուն։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ չորս ադրբեջանցի զինծառայողներ մոլորվել են։

Նրանցից երեքին ողջ են գտել, իսկ ավագ լեյտենանտ Բագիրովը մահացել է հիպոթերմիայից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

(Visited 162 times, 1 visits today)