Չենք էլ կասկածում, որ բոլորի տանը կա աման լվանալու հեղուկ: Բայց արդյո՞ք գիտեք, որ այն ունի կիրառման մի քանի արտասովոր եղանակներ, որոնց իմանալը շատ է օգնում կենցաղում

Չենք էլ կասկածում, որ բոլորի տանը կա աման լվանալու հեղուկ: Բայց արդյո՞ք գիտեք, որ այն ունի կիրառման մի քանի արտասովոր եղանակներ, որոնց իմանալը շատ է օգնում կենցաղում:

Հագուստից բծեր վերացնել

Յուղի հետքերն ու դժվարանցանելի լաքաները կարող եք լվանալ աման լվանալու հեղուկով, բայց միայն այն դեպքում, երբ դրանք դեռ լիովին չեն ներծծվել գործվքածքի մեջ: Գործողությունների արագությունն ու օգտագործվող միջոցի պարզությունը լիկվիդացնում են գրեթե ցանկացած թարմ լաքա:

Մի քանի կաթիլ հեղուկ կաթացրեք լաքայի վրա, շփեք ձեռքերով կամ սպունգի օգնությամբ, սպասեք մի քանի րոպե և պարզաջրեք գոլ ջրով:

Գորգերը մաքրելու համար

Գորգը կարող եք մաքրել արագ ու պարզ եղանակով պատրաստելով հետևյալ լուծույթը. 1թ.գ. տաք ջուր, 2ճ.գ. սոդա, 3ճ.գ. աման լվանալու հեղուկ և 4ճ.գ. 70 % քացախ:

Ստացված խառնուրդով շփեք գորգի մակերեսը, սպասեք 2-3 րոպե, իսկ հետո սպունգի օգնությամբ հեռացրեք լաքաները: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի:

Պլաստիկից մակերեսներ մաքրելու համար

Պլաստիկի աթոռները, պատուհանագոգերը կարող եք անթերի մաքուր դարձնել աման լվանալու հեղուկի կիրառմամբ:

Ջուր+հեղուկ լուծույթը լցրեք ջրցանիչի մեջ և մշակեք առարկան՝ դրա վրա ստացված խառնուրդից փչելով: Չորացրեք մաքուր կտորով: Անհրաժեշտության դեպքում փափուկ խոզանակով շփեք:

Խոհանոցում կապիտալ մաքրություն անելու համար

Խոհանոցում շատ են դժվար մաքրվող հատվածները, ու այս դեպքում կրկին օգնության կգա աման լվանալու հեղուկը:

Գործեք՝ ինչպես և նախորդ կետում էր նկարագրված:

Հատակները լվանալու համար

Լինոլեումի և սալիկների լվացման համար նախատեսված տարբեր միջոցներ կան, սակայն վստահ եղեք, որ աման լվանալու հեղուկը կապահովի լավագույն արդյունքը՝ խնայելով ձեր գումարը:

Մի դույլ գոլ ջրին ավելացրեք 2ճ.գ. հեղուկ, սովորականի պես լվացեք հատակները: Մակերեսը կփայլի մաքրությունից:

(Visited 47 times, 1 visits today)