Ուրեմն խցանման մեջ կանգնած եմ… հետևիս Նիսսան Տիդայի վարորդը, հիս տերիկաբար «սիգնալ է» տալիս մի 5 րոպե: Զարմացած իջեցնում եմ պատուհանն ու ասում… Գոհար Հայրապետյանի բար կացած գրառումը
Գոհար Հայրապետյանն գրել է. Բար կացած գրառում: Ուրեմն Կանգնած եմ Խցանման մեջ. Կորյունից Կասկադ եմ թեքվում: Գլոբինգի կողքի նեղ փողոցից մի տարիքով վարորդ փորձում է գիծ մտնել: Ոչ ոք նրան չի զիջում: Ես իբրև մարդ ու իբր վարորդ կանգնած զիջում եմ նրան։ Ու հետևիս արծաթագույն Նիսսան Տիդա
մեքենայի վարորդը, որի նկարն ու համարները զուտ էթիկայից ելնելով չեմ գրում, հիս տերիկաբար «սիգնալ է» տալիս մի հինգ րոպե: Ես Զարմացած իջեցնում եմ պատուհանը, հարցնում եմ՝ ներեցեք, ինձ եք սիգնալ տալիս? Թե բա զիջողին: Ասում եմ՝, իսկ գուցե երբեմն զիջել
սովորենք, հա նդուրժել սովորենք, չէ, որ էդ մարդու տեղը մի օր էլ դու կլինես? Նիսսանի վարորդը ասում է դարակազմիկ տեքստ՝ ինչի ես իմ հաշվին զիջում??? Այնուհետև ես անջատում եմ մեքենան , միացնում եմ վթ արայիններն ո հայտարարում, որ մեքենաս փչացել է ու
բնականաբար մինի պատ երազմ է սկսվում փոխադարձ վի րավորանքներով: Այժմ ունեմ հարց? Այդ երբվանից փոխօգնությունն ու փոխզիջումը եղավ պախարակելի, «սիգնալ» տալու թեմա, էն կարգի, որ իբրև կին ու իբրև մարդ ամաչեցի Տիդայի վարորդի մարդ և տղամարդ տեսակի համար: Իմիջայլոց, երբ ասեցի հեռախոսահամարդ տուր՝ ասեց շառ ես և թռավ: Զոռբայությունն ու գոռոզությունը, մեծամտությունն ու լկտ իությունը, անդաստիարակությունը չի զարդարում մեզ, որ չզիջեցիք, այդ պահին դրանից չդարձաք լավ տղա: Ինչ ասեմ, իրար վրա քշ եք, ոտատակ տվեք ու հայ հոյեք… Տեսնեմ ուր կհասնենք…