Ուշքի եկեք… մի խանգարեք նրան, ով կսկսի աշխատել Տիգրան Մեծի Հայքի միջազգային ճանաչման համար։ Էդպես արեցիք, որ… Վահե Բալբաբյանի կոչը Արա Պապյանին

Վահե Բալբաբյանը իր էջում գրել է.
Կոչս հղում եմ 1-ին Հանրապետության իրավահաջորդության և Վիլսոնի իրավարար վճռով ՀՀ սահմանների թեզին և աշխատանքներին թերահավատ վերաբերվողներին ու այդ աշխատանքների առաջամար տիկ Արա Պապյանին և նրա աշխատանքը զօրուգիշեր բոլոր հնարավոր և

անհնար հարթակներից քլնգողներին։ Թուրքերը շուրջ 1000 տարի ամեն հայկականը թրքացրեցին։

Հիմա էլ մեր վերջին մնացած մի բուռ հողակտորի վրա են աչք դրել և արդեն ամբողջ աշխարհին պատմում են «արևմտյան ադրբեջանի»՝ գյո կչայի, բասարգեչարի և իրևանի, մասին։ Այդպես ամբողջ աշխարհին կերակրել են իրենց հնարած պատմությունը, որտեղ նույնիսկ Հայակական Լեռնաշխարհը փոխարինվեց

Արևելյան Անատոլիայով համարյա բոլոր թանգարաններում ու գիտակրթական հաստատություններում։ Եվ չգտնվեց գեթ մեկ թուրք, որ այդպես կա տաղի ու ժրաջան փորձի ապացուցել հակառակը կամ ցի նիկաբար հր հռա դրա վրա։ Այժմ դուք ի՞նչու եք խանգարում, փնո վում, ակների արանքի մեջ փայտ մտցնում, ո՞րն է ձեր նպատակը, եթե անգամ անիրական եք համարում։ Եթե չեք հավատում, իրական չեք համարում, գոնե մի

խանգարեք, եթե չեք օգնում։ Եթե հայ եք իրականում։ Իմ կարծիքով՝ իրական հայը, չպետք է խանգարի և փն ովի անգամ նրան, ով կսկսի աշխատել Տիգրան Մեծի Հայքի միջազգային ճանաչման համար։ Էլ չեմ ասում իրավականորեն իրական ՀՀ-ի Առաջին Հանրապետության իրավահաջորդության և Վիլսոնյան

սահմանների համար։ Այդպես արեցիք, որ Արցախը անկախացրեցիք Հայաստանից, ԼՂԻՄ-ը առանձնացրեցիք Արցախի մնացյալ տարածքներից և անվանեցիք յոթ շրջան ու աշխարհին ներկայացաք որպես օկու պանտ, այլ ոչ թե ազատարար։ Այդ ճղճ իմ մտահորիզոնի պատճառով Նախիջևանը թրքացավ, Գարդմանքը,  ուր որ մինչ հիմա կանգնած է Սահակ Սևադայի ամրոցը և որտեղից որ սերում է իմ տոհմը անհիշելի ժամանակներից, թրքացավ։ Շարունակեք նույն ոգով ու շուտով մեր Արցախն էլ ամբողջովին կթրքանա, իսկ հայկական բոլոր եկեղեցիները մեր տարածքներում կա ղվանան ողջ աշխարհի համար։ Ուշքի եկեք, մի խանգարեք, եթե անգամ չեք օգնում։

(Visited 68 times, 1 visits today)