Հայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1339 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 1401 դեպք:Բացասական արդյունք է արձանագրվել 13929 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 556): Փաստացի այս պահին բուժվում է 768 անձ (մեկ օրում ավելացել է 31-ով):Վերջին տվյալներով ապաքինվել է 609 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 24 պացիենտ մահացել է:
(Visited 82 times, 1 visits today)