Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող լրագրող Անի Քոչարն օրերս նշանադրվել է: Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց հենց նա՝ տեղեկացնելով, որ նշանադրությունը տեղի է ունեցել Հայաստանում:
«Նշանադրվել եմ մարտի 8-ին, Հայաստանում: Ընտրյալս հայ է, Երևանից: Ճիշտ է, ճակատագրի բերումով հիմա Գերմանիայում եմ ապրում, բայց օտարազգի ամուսին ունենալ չէի կամենում: Առաջիկայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները», — նշեց մեր զրուցակիցը:
Ընտրյալի մասին Անին շատ չի մանրամասնում: Ընդգծում է՝ նա հանրային մարդ չէ, ու, բնականաբար, չի սիրում իր անձի մասին հանրային խոսել:
Սակայն չթաքցրեց՝ իրենք հասակակիցներ են, ապագա կողակիցն էլ մասնագիտությամբ տնտեսագետ է:
«Շատ մանրամասն պատմել չեմ ցանկանում, փորձում եմ երջանիկ լինել լուռ: Միայն կասեմ, որ սիրված եմ և սիրում եմ անսահման», — Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անի Քոչարը: