ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտինը գող է», «Պուտինը մարդասպան է». բողոքի ակցիա Ադրբեջանում

 

Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու համար Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան առջեւ հանրահավաք է անցկացվել:

Հանրահավաքի ընթացքում ներկաները բղավել են «Պուտինը գող է», «Պուտինը մարդասպան է», «Պուտինը բռնապետ է», «Պուտինը Հիտլեր է» լոզունգները:

 

 

Ավելացնենք, որ Սպիտակ տունը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հրամանը՝ ռուսական զսպման ուժերի համար հատուկ զգոնության ռեժիմ սահմանելու մասին:

«Ռուսաստանին երբեք չեն սպառնացել ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ուկրաինան»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ վարչակազմի խոսնակ Ջեն Փսաքին, փոխանցում է RIA Novosti-ն։

«Առաջին հերթին սա այն վարքագծի մոդելն է, որը դրսևորում է նախագահ Պուտինն այս հակամարտության ընթացքում։

Այն բաղկացած է գոյություն չունեցող սպառնալիքներ հորինելուց՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար»,- ասել է Փսաքին։