Որտե՞ղ էին քո սկզբունքները, երբ ապօրինի կալանքիս ընթացքում չորս հարազատի մահ ունեցա. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այն ազգը, որը կմոռանա իր անցյալը, չի կարող ունենալ ապագա

Միքայե՛լ, ասում ես՝ մոռանանք անցյալը, բոլորի արածը և այսօրվանից շարժվենք առաջ, դեպի պայծառ ապագա:

Վատ գաղափար չէ, եթե չլինի մի բայց. պատմության և ավանդույթների դեմ չես գնա:

Մի հին խոսք կա, որը միշտ արդիական է ՝ «Ով չի հիշում իր անցյալը, նա չի կարող ունենալ ապագա»:

Դա է հաստատում նաև Աստվածաշունչը և բումերանգի հավերժական օրենքը:

«Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին»:

Արձանագրենք, քո անցյալի մոռացության առաջարկը, դա չի կարող լինել ճանապարհ դեպի ապագա, առավել ևս մեզ, հայերիս համար, որոնք վերապրել են ցեղասպանություն, Արցախյան և քառօրյա պատերազմներ:

Այլ կերպ ասած Միքայել՝ Մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ:

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ապագա կարող է ունենալ մեր ազգը, եթե մոռանանք մեր նահատակներին:

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ապագա կարող է ունենալ մեր ազգը, եթե մոռանանք Էնվերի, Թալիաթի, թուրքի արարքները և որոշենք նրանց ներելով, գնալ դեպի քո մատնանշած պայծառ՝ եվրոպական ապագան:

Եթե հիշում ես մեկ անգամ փորձեցինք 1915-ին, տեսանք՝ ինչ եղավ:

Հայաստանի ապագան ոչ թե մոռացության, այլ անցյալի հանցանքների արձանագրման, պատժի անխուսափելիության կանոնը կյանքի կոչելու մեջ է, որը ցավոք սրտի չի իրականացվում նաև այսօր:

Բայց սա չի նշանակում, որ այն չի իրականանալու երբեք: Միքայե՛լ, գալու է մեկ օր և մնալու է մեկ օր, այդ գործնթացի սկսվելուն և դա սկսելու ենք մենք, այն մարդիկ, ում կյանքը հոշոտել են ոչ թե թուրքերը, այլ թրքանման հայերը:
Այն, ինչ վերադարձվել է, թալանի ծովի ...

Ասում ես՝ ծնկաչոք ներեղություն են խնդրելու, պատվեր կատարող ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները, ասեմ քեզ՝ ճիշտ ես, խնդրելու են, բայց մինչև ձեր հերթը հասնելը խնդրելու են մեզանից, ձեր կողմից տրված պատվերները կատարելու, 20 տարի Հայ ժողովրդի հետ թուրքի պես վարվելու համար, ծնկաչոք ներեղություն են խնդրելու և որպես պատվիրատու ձեր անունն են տալու:

Եթե նկատել ես, բոլորը ձեր նշանակածն են, ոչ ոք չի փոխվել:

Քո, Ռուբեն Մելիքյանի, դատավորներ Նիկողոսյանի, Գրիգորյանի, Բալայանի, Ազարյանի երեխաների մասով միանշանակ ճիշտ ես, միայն անհայրենիք, արժեքային համակարգից զուրկ արարածը կարող է նման բան անել, բայց Միքայել, որտեղ էին քո այդ սկզբունքները, երբ ընտանիքիդ անդամը՝ Սերժ Սարգսյանը, նույն կերպ վարվում էր ինձ հետ և այդ ճանապարհով ինձանից գումար էր շորթում:

Որտե՞ղ էին քո այդ սկզբունքները, երբ ամբողջ ընտանիքիս, մորս, որդուս, եղբորս, գործով ներգրավված պաշտպանիս նկատմամբ աներոջդ հրամանով, ձեր նշանակած պատվեր կատարող անբարոյականի զավակները քրեական հետապնդում էին իրականացնում և ինձանից գումար պահանջում:

Որտե՞ղ էին քո սկզբունքները, երբ ապօրինի կալանքիս ընթացքում չորս հարազատի մահ ունեցա, իսկ դուք չթողեցիք, որ վերջին հրաժեշտը տամ իմ հարազատներին:
Հիմա Միքայել քեզ մի հարց տամ՝ որքա՞ն փալաս պետք է լինեմ ես, որ դա մոռանամ , ներեմ ու չպատժեմ:

Որքա՞ն փալաս պետք է լինես դու, Ռուբեն Մելիքյանը, դատավորներ Նիկողոսյանը, Գրիգորյանը, Բալայանը, Ազարյանը, որ ներեն իրենց սրբություններին՝ երեխաներին հասցված անարգանքը, քանի կոպեկ կարժենա այդքանից հետո նրանց ապագան և ի՞նչ իմաստ կունենա այդպես ապրելը հայ մարդու համար:

Ասում ես՝ բաժանվենք կողմերի, ով վարչապետի հետ է մի կողմ, ով դեմ է մեկ այլ:

Տխուր է Միքայել, որ մինչև այսօր չես հասկացել, որ Հայաստանում կա նաև մեր տեսակը, որը ոչ թե ինչ որ մեկի հետ է, այլ իր Հայաստանի, իր ժողովրդի, իր արժեքների և արդարության լիակատար հաստատման հետ է, որովհետև միայն այդտեղ է տեսնում իր արժանապատիվ ապրելու ապագան:

Ամփոփեմ քո ոճով:
Ստրկացած և չազատագրված Վայքը. այս ...

Դիտիր այս տեսանյութը, որն ունի հինգ նշանակություն, վստահ եմ կհասկանաս.

1. Արդարությունը մարդու գրած օրենքից վեր է

2. Փողը ոչինչ է

3. Սերը, ընկերությունը, հավատարմությունը, ինքնազոհությունը հավերժական արժեքներ են

4. Ընտանիքը դա սրբություն է

5. Միշտ կգտնվեն մարդիկ՝ պարտիզաններ, ովքեր կկռվեն վերը նշված արժեքների պահպանման համար և կհաղթեն ու ոչ մի թավիշ չի կարող կասեցնել այդ հաղթանակը:

Առողջ եղիր Միքայել, կրիր դիմակ նույնիսկ խոհանոցում, բայց ոչ կտորից, պարզվեց դա սխալ է, ենթարկվիր որպես ՀՀ քաղաքացի մեր պարետի և անգերազանցելի Առողջապահության նախարարի հրամաններին:

Դե եթե կիրառված արգելանքների պատճառով զուրկ ես դիմակ գնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից, ապա կարող ես ձեռք բերել Երևանի փողոցներից, գրեթե ամեն օր բաժանում են՝ անվճար: Վերջինը հուսամ կհասկանաս՝ նուրբ հումոր էր»: