Էն որ շատերս նախանձեցինք 15 օրվա համար 260 000 դրամ աշխատավարձին:
Որպես Երևանի ավագանու անկախ անդամ լիովին սատարում եմ քաղաքակիրթ վճարման ձևի + վարորդի ֆիքսված աշխատավարձի նոր եղանակին և գտնում եմ, որ մեկ քայլ նահանջ դեպի հին ձևեր չպետք է լինի:
Որպես դասախոս, վարորդներին հարց եմ ուզում տալ. եթե մենք՝ մանկավարժներս, որ ձեզանից քիչ ենք ստանում, պահանջենք աշխատավարձի բարձրացում և ձեր երեխաների համար ուսման վարձի բարձրացում, ո՞նց կնայեք նման քայլին:
Իսկ եթե գործադուլ անենք, ձեր երեխաները մնան առանց ուսմա՞ն:
Տա Աստված, այնքան հարստանա համայնքը ու այլ հոգսեր չունենա, որ ձեր աշխատավարձն էլ ավելի նախանձելի դառնա: Բայց այս իրավիճակում սաբոտաժն անընդունելի է և անհասկանալի:
(Visited 90 times, 1 visits today)