Որդիս Փшշինյшնի որդու հետ էր կռ վել, ինքը զո հվեց, նш հրшշքով փրկվեց. Աշոտը զանգեց, մյուս օրը եկավ մեր տուն, ասաց…

Արմավիրցի բազմազավակ մայր Հայկուհի Նիկողոսյանի երկու որդիները՝ Աբրահամ եւ Հովհաննես Տիտիզյանները, Արցախյան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պես անմիջապես կամավոր մեկնել են ռազ մաճակատ: «Աբրահամս գնացել էր սեպտեմբերի 30-ին, հասել էր Գորիսի

կողմերը, զանգեց հորն ասաց՝ պապ, լավ կմնաք, մինչեւ կգանք: Դրանից հետո Հովհաննեսս է գնացել, ինչից հետո էլ չտեսա նրան… Զ ոհվել է հոկտեմբերի իննին, Ջրականում»,- պատմում է Հայկուհին: Հայկուհին 8 զավակ ուներ, հիմա՝ վեցն են: Նրա 14-ամյա մյուս որդին էլ ամիսներ առաջ է մա հացել հիվանդությունից: Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելը Աբրահամն ու Հովհաննեսը ծառայել էին Արցախում:

Հայկուհին չի կարողանում հաղթահարել անտանելի ցավը. հիշում է, թե ինչպես հոկտեմբերի կեսերին բերեցին զո հվածների աճյունները, հետո զանգել, տեղեկացրել են, որ իրենց որդին զո հվել է: Մինչ այդ իրենք ոչ մի լուր չունեին Հովհաննեսի մասին:
«Հոկտեմբերի վերջերին զինվորները իջել էին մի պահ դիրքերից, բայց պատերազմը դեռ չէր դադարել, ասում էին, որ նորից պետք է բարձրանան դիրքեր: Տղայիս ընկերը, որը նրա հետ է եղել հենց սկզբից,

Позор "героя": сын Пашиняна в наркотическом опьянении транжирит народные  деньги - ВИДЕОպատահական եկավ մեր տուն, զանգեց, ասաց, թե տղայիս մյուս ընկերներն էլ են ուզում գալ: Եկան, այստեղ նստեցին, ասացին, թե ինչու Եռաբլուրում չենք հու ղարկավորել Հովհաննեսիս: Մենք էլ ասացինք, թե ոնց գնանք Եռաբլուր, պատահում է, որ իրիկունն ենք գերեզման գնում, լինում է, որ առավոտն ենք գնում: Հետո արդեն տղայիս

քառասունքն էր: Եկան փոխգնդապետը, հրամանատարը, անունները չգիտեմ: Ամուսինս հարցրեց, հետաքրքրվեց, որ իմանա, թե Հովհաննեսի հետ ով է եղել, ոնց է եղել, որն է եղել վերջին խոսքը: Էդ ժամանակ գնդապետն ասել, է, որ տղաս եղել է Նիկոլ Փաշինյանի տղայի հետ, Հովհաննեսս նրան հետ է տարել, իրեն է կպչել ա րկը: Պարոն Փաշինյանը, որ խոսում է հեռուստատեսությամբ, ասում է՝ մարմին-մարմնի,

ես ի՞նչ մեղք ունեմ, ինքը նոր էր եկել բանակից, մեկի երեխան զ ոհվել է, իմը ողջ է մնացել, ես ի՞նչ անեմ: Աստծո գործերն անքննելի են: Աշոտ Փաշինյանը հրաշքով է փրկվել, իմ որդին զո հվել է: Հետո տալս Ֆեյսբուքով գրում է վարչապետին, տեղեկացնում, որ մայրն ուզում է իմանալ, թե որդին ինչ է խոսել զո հվելուց առաջ, ինչ է ասել:

Մեկ էլ Աշոտ Փաշինյանը զանգում է, պայմանավորվում են, մյուս օրը գալիս է մեր տուն: Շատ նորմալ, համեստ, խելոք տղա է: Աշոտն էլ, Հովհաննեսս էլ եղել են հետախու յզներ: Ասեցի՝ բալե՛ս, հնարավոր չէ՞ր, որ Աստված Հովհաննեսիս էլ փրկեր: Հետո մտածեցի, որ էդքան էր իր կյանքը…Աշոտը ծաղիկներ էր բերել, գնացինք գերե զմանոց:

Հետո շատերն էին հետաքրքրվում, թե ինձ համար ինչ է բերել Աշոտը, ինձ ինչով են օգնել, ես ասացի՝ ինչով էլ օգնեն կամ չօգնեն, չեն կարող իմ երեխուն հետ բերել: Ես իրեն ասացի՝ դու ճիշտ է, վարչապետի տղան ես, որ քեզ դիմավորել եմ, բայց Հովհաննեսս էլ թագավորի տղան է, որ գնացել է իր հոր գիրկը: Ճիշտ է, այս բաժանումը ժամանակավոր է, բայց դժվար է: Ամբողջ օրն ինձ համար ցավ է, տառապանք »,- ասաց Հայկուհին:

Почему Ашот Пашинян не умирает за Карабах?Почему Ашот Пашинян не умирает за Карабах?Նա պատմում է, որ որդին շատ էր պարապում, ֆիզիկապես ուժեղ էր, բարձրահասակ, թիկնեղ: Հետմա հու Հովհաննես Տիտիզյանը պարգեւատրվել է «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա » -ի կողմից որպես Ղարաբաղյան պատերազմի վետերան:

Հայկուհուն եւ նրա ընտանիքին՝ որպես բազմազավակ ընտանիքի, տուն են հատկացրել, բայց մինչ օրս այն չեն կարողանում սեփականաշնորհել: 14 տարի է, ինչ խոստանում են, որ պետության նվիրած տունը կհաստատեն այդ ընտանիքի անունով,

սակայն պարբերաբար ձգձգում են: Հայկուհին տարակուսած է, որ նույնիսկ որդու զո հվելուց հետո էլ գյուղապետարանը չի հաստատում տունն իրենց անունով, հարեւանները ջուրն են կտրում, թեեւ ինքը տրտնջացող չէ, պետությունից էլ ոչինչ չի ուզում:

(Visited 69 times, 1 visits today)