Ամենահարուստ Քարդաշյան-Ջեներ Քայլին այսօր հայտնի է ողջ աշխարհում: Նա մոդել է, գործարար, հեռուստաաստղ և համացանցի ամենահայտնի դեմքերից մեկը: Բայց այս ամենից այն կողմ, ո՞վ է Քայլի Ջեները:
1. Քայլի Քրիսթեն Ջեները ծնվել է 1997թ.-ի օգոստոսի 10-ին:
2. Առաջին անգամ, երբ Քայլին նկարահանվել է «Keeping Up With the Kardashians» շոուում, միանգամից հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ նա մոր՝ Քրիս Ջեների սենյակում պարում էր ձողի վրա: Քայլին այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր:
3. Նա չի սիրում խոսել ամբոխի առջև: Մի անգամ դպրոցում նա այնքան շփոթված է եղել, որ ասել է. «Իմ սիրելի ուտելիքը ֆուտբոլն ու բասկետբոլն են»:
4. Նա խոստովանել է, որ կարդում է իր Instagram-յան հրապարակումների գրեթե բոլոր մեկնաբանությունները: Երբեմն, եթե նկատում է, որ շատ բացասական մեկնաբանություններ կան, անմիջապես ջնջում է նկարը:
5. Նա սիրում է հագուստ «գողանալ» Քիմ Քարդաշյանի և ՔենդալՋեներ զզգեստապահարանից:
6. Քայլիի խոսքով նա ավելի շատ նման է Քլոյի և Ռոբ Քարդաշյաններին, քան Քիմին:
7. Քայլին իր ամբողջական դիմահարդարումն անում է մոտ 2 ժամում:
8. Ձախ ոտքի վրա մոդելը մեծ սպի ունի, որը հետևանքն է Քենդալի հետ փոքր տարիքում խաղալու: Ջեները երբեք չի թաքցրել այդ սպին, ավելին՝ նա սիրում է այն:
9. Եթե հայտնի չլիներ, նա կլիներ դիմահարդարող:
10. 2019թ.-ի օգոստոսին Forbes-ը Քայլի Ջեներին ճանաչեց որպես ամենաերիտասարդ հարուստ կին: