Հենց այս երգով է հանրությանը հայտնի դարձավ երգչուհի Սյուզի Շահբազյանը՝ նույն ինքը՝ Հայքի Սյուզին: Հետագայում Սյուզին լքեց «Հայք» խումբը և սկսեց աշխատել «Հայ թիմում»՝ զարգացնելով իր անհատական կարիերան:
Սակայն արդեն տարիներ է, ինչ երգչուհին այլևս հանրային կյանք չի վարում, չի երգում, ավելին՝ պասիվ է սոցիալական ցանցի իր էջերում:
Սակայն Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ երգչուհու կյանքում ամիսներ առաջ դժբախտություն է տեղի ունեցել. մահացել է Սյուզիի
ընկերուհին, ով նրա ամենահարազատ մարդկանցից մեկն էր, ավելին՝ քան ընկերուհին: Խոսքը սցենարիստ, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանի մասին է, ով մահացել էր վրաերթի հետևանքով:
Սյուզին ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ընկերուհու հետ լուսանկար, որին կից գրել էր.
«Հայրենիքս, հենասյունս, հոգիս` Սոսսիկս»: