Այսօր մեկ գիշերվա ընթացքում բարձրացել է հեղուկ գազի գինը։ «Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Աճն ընդամենը 41.6% է: Աննախադեպ բարեկեցության պարագայում բան մը չէ»,-հեգնելով ավելացրել էր պատգամավորը։
Մի քանի գազալցակայաններից hraparak.am-ը փորձեց ճշտել հեղուկ գազի թանկացման իրական պատճառը
Գազալցակայանների աշխատակիցներից շատերն հստակ տեղեկություն չունեին, թե որն է թանկացման պատճառը։ Նրանցից մեկը միայն մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտ կանուխ վերևներից զանգ են ստացել, եւ իրենց հրահանգել են հեղուկ գազը մոտ 50 դրամով ավել վաճառել, քանի որ, ըստ մեր զրուցակցի, տեղեկացրել են, թե պահեստավորած գազը քիչ է ։
«Ասեցին՝ պահեստավորված գազը քչություն է անում, սուղ է, 50 դրամով ավել դրեք։ Ով գալիս է, զարմանում է, ջղայնանում է, մեր հետ են վիճում, բայց մեր ձեռն ինչ կա․․․»,-ասաց գազալցակայանի աշխատակիցը։