Քիչ առաջ կալանավորվել է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և սեպտեմբերին «Հյուսիս- Հարավի գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Գուրգեն Սարգսյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր:
Հիշեցնենք՝ Սարգսյանը նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2008-ից 2010 թվականներին
(Visited 42 times, 1 visits today)