Դատարանը մերժեց փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդել է խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել:
(Visited 259 times, 1 visits today)