ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:
Այս մասին տեղեկացրել է Դավիթ Մովսիսյանի պաշտպան՝ Գոռ Գևորգյանը։ Դատարանին առաջարկվել է գրավ՝ 5 մլն ՀՀ դրամ, սակայն այն մերժվել է: Փաստաբանը հայտել, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
(Visited 47 times, 1 visits today)