Շաքե. Ինչպես Հայկական Հայտնի Գեղեցկուհի Ջրվեժը Ստացավ Իր Անունը

Շաքի ջրվեժ. էքսկուրսիա դեպի Շաքի ջրվեժ "Հյուր Սերվիսի" հետՇաքիի Ջրվեժ, ՍիսիանԹշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Սյունիքում բանակ դրած իրենց առաջնորդին:

Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առեւանգիչներին, նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»:
Առեւանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ եւ սուզվելով անհետանում:

Շաքիի ջրվեժ, Սյունիքի տեսարժան վայրերՄիայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:

Շաքի ջրվեժ, Սյունիք, Հայաստան, 2020Թշնամիները հասնում են նրա հետեւից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում եւ ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին:

Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտակա գյուղը կոչվում են Շաքեի անունով:

(Visited 486 times, 1 visits today)