Աննա Հակոբյանը իր ֆեյբուքըան էջում գրել է
Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել առաջին տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։
Հանդիպման ավարտին Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել եմ Հայաստան։ Վերջինս ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։
Արգենտինայի առաջին տիկնոջից էլ հրավեր եմ ստացել մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Սիրով ընդունել եմ հրավերը
(Visited 26 times, 1 visits today)