ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ․ Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի, որոնք․․․․

Մինչ օրս ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 150 գերեվարված զինծառայողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանում պաշտոնապես 38 գերի է պահվում, ապացուցված գերեվարման 80 դեպք էլ շարունակում է մնալ չհաստատված։

«Այլ երկրների ներկայացուցիչներն այս առումով Ադրբեջանի պաշտոնյաների հետ որոշակի աշխատանք են իրականացնում տարբեր մակարդակներում, սակայն չեմ կարծում, որ այդ գործընկերներն առավելագույն ջանասիրություն են դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։ Հայկական կողմից չկա խնդրանք–պահանջ, որպեսզի միջազգային գործընկերները լուծեն այդ խնդիրները, ինչպես նաև չեն ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ ՀՀ–ն բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ»,– ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ այդ 80 հոգին ՀՀ–ում անհետ կորածների ցուցակում չեն։ Շեշտեց` անհետ կորած են համարվում նրանք, ում վերաբերյալ տեղեկություն չկա, այսինքն` հնարավոր է գերեվարվել են կամ զոհվել մարտի դաշտում, ուղղակի նրանց դիերը դեռևս հայտնաբերված չեն։

2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց վերաբերյալ էլ նա ընդգծեց, որ դեռևս 1 անձ շարունակում է գերության մեջ մնալ։
«Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը։ Ընդհանուր առմամբ 32 հոգի է այդ օրը գերի ընկել։ Զինծառայողներից մեկն էլ, որը մահացել է արդեն գերության ժամանակ, տվյալներ ունենք, որ վիրավորվել է արդեն Ադրբեջանում պահման ընթացքում։ Հանգամանքները դեռևս պետք է պարզվեն»,– ասաց իրավապաշտպանը։

Խոսելով գերեվարված շիրակցիների մասին` Սահակյանը նշեց, որ այս պահին 62 գերիներից 30–ը չեն հայրենադարձվել։

(Visited 100 times, 1 visits today)