Յուքոմ ընկերության տասնյակ աշխատակիցներ ազատման դիմում են գրել

Յուքոմ  ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:

Մամուլին  հայտնի է դարձել, որ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Յուքոմ ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Յուքոմ-ի տնօրենի պաշտոնին նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար Վեոն  ընկերության հայաստանյան բիզնեսը՝  Բիլայնը — ը գնելու շուրջ քննարկումների փաստը:Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն:

«Յուքոմի» գործադիր տնօրենը Հայկ Եսայանն էր։ Եղբայրները նաև չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։«Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

«Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիան» Հայաստանում առաջատար է ֆիքսված հեռախոսակապի՝ ավանդական հեռախոսային շուկայում բաժանորդների գրեթե 80 տոկոսով, այս ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։

(Visited 20 times, 1 visits today)