+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները

73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ  ավտոմեքենաները+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները»

Քուվեյթում արեւի տակ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 73 աստիճան: Դրա պատճառով ավտոմեքենաների պլաստիկ մասերը սկսել են հալվել: Աղետի կադրերը հրապարակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Ըստ Քուվեյթի օդերեւութաբանական ծառայությունների՝ վերջին 70 տարվա ընթացքում նման շոգ, որը այժմ հաստատվել է երկրում, չի նկատվել: Ստվերում ջերմաչափերը +54 աստւճան է ցույց տալիս: Արեւի տակ ցուցանիշները հասնում են +73 աստիճանի:

Ալիքի կողմից հրապարակված կադրերում երեւում է, որ պլաստմասե իրերը չեն կարողանում դիմակայել կիզիչ շոգին եւ հալում են: Այդպես, արեւի տակ կայանված ավտոմեքենաների բամպերներն ու լուսարձակները բառացիորեն հոսում են ասֆալտի վրա:

Ճանապարհային լուսացույցերը նույնպես չեն կարողանում դիմակայել շոգին եւ ճմրթվել են իրենց սեփական ծանության տակ:

Քուվեյթի իշխանությունները կոչ են անում բնակիչներին զերծ մնալ արեւի տակ գտնվելուց եւ օրգանիզմի ջրազրկում թույլ չտալ: Բացի այդ, երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում հին օդափոխիչները փոխարինել ժամանակակից սարքերով, որի պատճառով մեծ քաղաքներում էլեկտրական ցանցերը չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածության: Մարդկանց հիշեցնում են նաեւ, որ շոգին մնացած գաջեթները եւ սարքերը կարող են դուրս գալ շարքից գերտաքացման պատճառով:

(Visited 78 times, 1 visits today)