29 օրում քանի վարորդ է զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից. ոստիկանություն

Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։  Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

(Visited 80 times, 1 visits today)