«Բնությունն ունակ չէր քայքայել ինչ-որ էժանագին 10 դրամանոց տոպրակներ, 50-ը` մեծ սիրով». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը տարվա սկզբից արգելել է 10 դրամանոց պոլիէթիլենային տոպրակները, բնությունը պահպանելու պատրվակով։

Հիմա այդ նույն տոպրակները բոլոր խանութները վաճառում են 45 (սակայն քանի որ հինգ դրամանիշ չկա` 50) դրամով։

Կառավարության պրեմիաների ֆոնդը աճեց 5 անգամ, իսկ բնությունը, իհարկե, 50 դրամանոց տոպրակը հավեսով կքայքայի։

Բնությունը ունակ չէր քայքայել ինչ-որ էժանագին 10 դրամանոց տոպրակներ, 50-ը` մեծ սիրով»։

(Visited 65 times, 1 visits today)